Տոկիոյի Բժշկական հետազոտությունների ինստիտուտի բժիշկներն առաջին անգամ արհեստական ինտելեկտն օգտագործել են քաղցկեղի հազվադեպ տեսակով հիվանդի բուժման համար: Киодо գործակալության տեղեկություններով՝ Watson համակարգչային ծրագիրն առաջարկել է փոխել մինչ այդ պահը կիրառվող բուժման մեթոդը, ինչը վերջնարդյունքում մարդու կյանքը փրկել է:
Բժիշկները նախապես հիվանդի մոտ ախտորոշել էին սուր միելոիդային լեյկոզ եւ այդ ախտորոշմանը համապատասխան բուժում էին նշանակել: Սակայն այն ոչ մի արդյունք չի տվել, եւ որոշվել է պրոցեսին ներգրավել արհեստական ինտելեկտը:
Watson-ը եղած ցուցանիշները համեմատել է քաղցկեղի դեպքերի կլինիկական 20 մլն հետազոտությունների արդյունքների հետ եւ ենթադրել է, որ հվանդի մոտ լեյկեմիայի այլ տեսակ է, հետեւաբար բուժումը եւս պետք է այլ լինի: Մարտավարության փոփոխությունը դրական արդյունք է տվել, ինչն օգնել է փրկել հիվանդի կյանքը:
Սովորաբար ախտորոշումը կատարվում է բժիշկների խմբի կողմից՝ հիվանդի գենետիկ տվյալների վերլուծության հիման վրա:

Հասանելի է
русский


























