Looking Glass ամերիկյան ընկերությունը ներկայացրել է 3D հոլոգրամ ստեղծելու ծրագիր։ Նորարարությունը ներկայացվել է Մանհեթենում ցուցահանդեսի ժամանակ, իսկ դրա վաճառքը կսկսվի մոտ ժամանակներս։

3D հոլոգրամի համակարգը կարող է երկչափ պատկերը դարձնել եռաչափ։ Բացի այդ, սարքը տարբերվում է շատ համեստ չափերով։ Սակայն սարքն ունի նաեւ թերություններ։ Պատկերը կարելի է տեսնել կամ առջեւից կամ հետեւից, իսկ այլ անկյունից պատկերը որակյալ չէ։ Սարքը թույլ կտա ֆանտաստիկ ֆիլմերի շատ դրվագներ կյանքի կոչել, հայտնում է LetNews–ը։