Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Հասան Ռոհանին օգոստոսի 7-ին Բաքվում հանդիպման շրջանակներում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր են ստորագրել, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
Կողմերը «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացման ոլորտում համագործակցության մասին Միջկառավարական արձանագրություն են ստորագրել։
Ստորագրվել է նաեւ էլեկտրոնային անվտանգության ոլորտում համագործակցության եւ փոխօգնության մասին Հուշագիր, ինչպես նաեւ 2016-2019թթ. զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագիր։





























