Չորս հարյուր միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ն վճարել է Իրանին, միջուկային ծրագրի մաս է կազմել,   «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:   

«Դա մեր ձեռք բերած համաձայնության մաս էր կազմում: Դա միջուկային պայմանագրի վերաբերյալ գործարքի մաս էր կազմում», — հայտնել է իրանցի նախարարը:

ԱՄՆ-ի վարչակարգը չի ժխտում փողի ուղարկման փաստը, սակայն պնդում է, որ խոսքը պայմանագրերի հետ կապված տուգանքներին է վերաբերում:  ԱՄՆ-ն համաձայնել է Թեհրանին 1,7 միլիարդ դոլար վճարել 1979-ի իսլամական հեղափոխության պատճառով չիրականացված զենքի մատակարարման համար, որի համար Վաշինգտոնը ավելի քան   35 տարի առաջ կանխավճար էր ստացել: