Իրանի եւ Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանին եւ Վլադիմիր Պուտինը Բաքվում կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմփուրը։
Նրա խոսքով՝ Իրանը Պուտինի հետ ուզում է օգնել Էրդողանին, որպեսզի Թուրքիայում լավ պայմաններ ստեղծվեն խնդիրների լուծման համար։ «Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային։ Կարծում եմ, որ Ռոհանին եւ Պուտինը պատրաստ են օգնություն ցուցաբերել Էրդողանին, աջակցել նրան»,– ասել է Ռահիմփուրը։
Նա նշել է, որ ժողովուրդը պետք է ընտրի իր կառավարությունը, այլ ոչ թե այլ երկրներ եւ ուժեր։
«Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ լավ փոխհարաբերությունների կարիք ունի»,– ասել է իրանցի դիվանագետը։





























