Android  օպերացիոն համակարգով մոտ 900 մլն սմարթֆոններ եւ պլանշետներ կարող են հաքերներին հասանելի լինել ծրագրային ապահովման «անցքերի» պատճառով: Այս մասին հայտարարել են իսրայելական Check Point ընկերության փորձագետները, որոնք աշխատում են IT-անվտանգության ոլորտում, փոխանցում է Spiegel-ը:

Եթե օգտատերն իր սմարթֆոնի կամ պլանշետի վրա բջջային հավելված տեղադրի, որը վնասակար ծրագրային ապահովմամբ է հագեցած, ապա հաքերն, օգտագործելով Android համակարգի թերությունները, կարող է, այսպես կոչված, root-իրավունք ստանալ եւ հասանելիություն բջջային տվյալ սարքի համակարգային բոլոր ֆայլերին եւ հավելվածներին, հայտարարել են մասնագետները:

Խնդիրները վերաբերում են միայն Android համակարգով սարքերին եւ այնպիսի մոդելներին, ինչպիսին են BlackBerry Priv-ը, Google Nexus 5X-ը, 6-ը եւ 6P-ն, Samsung Galaxy S7-ը եւ S7 Edge-ը, LG G4-ը, G5-ը եւ V10-ը, ինչպես նաեւ One Plus One-ը, 2-ը եւ 3-ը: Փորձագետները չեն կարող ասել, թե որքան արագ կվերացվեն թերությունները: