Հայաստանի մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը:

Անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12։00-14։00-ն Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան փող. 16 շենք): Հուղարկավորությունը  Երեւանի քաղաքային գերեզմանատանը: