Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը կխորացնեն քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս մասին ասված է Բաքվում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքներով օգոստոսի 8-ին ընդունված համատեղ հռչակագրում:

Հռչակագրի համաձայն՝ կողմերը կշարունակեն իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության բազմակողմ զարգացումը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ընդունված փաստաթղթում նշվում է, որ կողմերն այսուհետ նույնպես կզարգացնեն եռակողմ համագործակցությունը մշակույթի, տուրիզմի եւ բիզնեսի ոլորտներում, կփոխգործակցեն երիտասարդության փոխանակման, հյուպատոսական եւ մաքսային հարցերում:

Հռչակագիրն ընդգծում է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի քաղաքացիների համաար վիզային ռեժիմի հետագա դյուրացման կարեւորությունը: