Apple կորպորացիան սեպտեմբերին նոր iPhone սմարթֆոնների շարք կներկայացնի: Նորույթի մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Սպասվում է, որ նոր սմարթֆոնների դիզայնը նման կլինի iPhone 6S-ին եւ iPhone 6S Plus-ին նախորդած մոդելներին:
iPhone 7-ի պարագայում ականջակալները հնարավոր կլինի միացնել լիցքավորման բնիկից կամ Bluetooth կապի միջոցով:
Միր 24-ի փոխանցմամբ՝ սմարթֆոններն աշխատելու են դեռեւս չներկայացված iOS 10 համակարգով:





























