C-300 համալիրների ծրագրված ծավալների կեսը մատակարարվել է Իրանին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Արդեն մատակարարված համալիրների մասին հարցին ի պատասխան՝ Ռոգոզինն ասել է. «Կեսը»:
«Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հաղորդել է, որ Ռուսաստանը ծրագրում է Իրանին C-300-երի մատակարարումն ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ:





























