Հոկտեմբերի 11-13-ին Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, ԱՄՆ-ի եւ Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները Հայաստանի պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ, նվիրված ՀՀ զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման եւ ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը:




























