Շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական փուլը:  Հայաստանի հավաքականը Իսպանիայի, Լիտվայի եւ Իսրայելի հետ ընդգրկված է 11-րդ խմբում: Մեր խմբի ընտրական մրցաշարը տեղի կունենա Լիտվայում: Հոկտեմբերի 19-ին Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Իսրայելը, հոկտեմբերի 21-ին` Իսպանիան, իսկ հոկտեմբերի 24-ին` Լիտվան:

Այսօր Պորտուգալիայում տեղի են ունենում 3-րդ ընտրական խմբի հանդիպումները: Ադրբեջանը մրցում է պորտուգալացիների հետ: