Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մոլորակագետների եզրակացությամբ՝ Մերկուրիի վրա հրաբխային ժայթքումները դադարել են մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ, փոխանցում է Geophysical Research Letters-ը:

Արեգակին ամենամոտ մոլորակի վրա ակտիվ հրաբխային ժայթքումը դադարել է մոտ 3,5 մլրդ տարի առաջ: Սա վկայում է Մերկուրիի եւ Արեգակնային համակարգի մյուս մոլորակների միջեւ առկա էական տարբերության մասին. երկրի վրա այն դեռեւս շարունակվում է, իսկ Մարսի եւ Վեներայի վրա ընդհատվել է միլիոնավոր տարիներ առաջ:

Նոր բացահայտումը  կարգավորում է մոլորակի երկրաբանական պատմությունը, նաեւ օգնում հասկանալ, թե մոլորակների հետ ինչ է տեղի ունենում սառելիս եւ սեղմվելիս: