Հոկտեմբերի 11-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնասին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունելով նահանգապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերհիշել է 2001թվականի իր այցը Դեր Զոր:

Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությանը՝ Գարեգին Բ-ն նշել է Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ:

Կաթողիկոսը երախտագիտությամբ ընդգծել է նաեւ, որ 1915-ի Մեծ եղեռնի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայորդիներ իրենց ապաստանն են գտել արաբ ժողովրդի մոտ:

Գարեգին Բ կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց նաեւ Միրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին:

Մեծարգո նահանգապետն իր հերթին իր շնորհակալությունն է հայտնել ընդունելության համար: