Ադրբեջանում գնաճի մակարդակը եկող տարի կարող  է գերազանցել պաշտոնական կանխատեսումները: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման վտանգի առկայության մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը: Նրա խոսքով, ցորենի եւ հացահատիկների գներն աճում են, գների աճը զգացվելու է արդեն այս տարի:

«Սեզոնային սղաճի փուլը հետեւում է մնացել: Մենք սպասում են պետվիճկոմի թվերին` սեպտեմբերի համար: Վտանգի դեպքում մենք կարող են վերանայել վարկային եւ փոխարժեքային քաղաքականությունը»,- ասել է ԿԲ նախագահը:

2011 թվականի բյուջեի նախագծում ԱՄՆ դոլարի պաշտոնական կուրսը սահմանվել է 0,8040 մանաթ: Ըստ Ռուստամովի, կուրսը կարող է փոխվել մակրոտնտեսական իրավիճակից կախված, բայց մանաթի դեւալվացիայի մասին խոսք չի գնում: