ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինքնահռչակված «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» լաոսյան է կոչել:
«Մեզ անկասկած անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում: Հաճախացել են քաղաքացիական սեկտորի գնդակոծումները, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ են ավերվում: Ես էլ չեմ խոսում Լաոսյան… օհ, Աստված իմ, Լուգանսկի ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարի` պարոն Պլոտնիցկու նկատմամբ մահափորձի մասին», — ասել է Լավրովը: Նա հավելել է, որ Մոսկվային շատ է անհանգստացնում նաեւ «շփման գծում ուկրաինացի ուժայինների» թվի ավելացումը, հայտնում է Lenta-ն:











