Հունաստանում հոկտեմբերի 11-ին ցմահ բանտարկության է դատապարտվել ոստիկան Էպամինանդոս Կորկոնեասը, ով երկու տարի առաջ գնդակահարել էր 15-ամյա մի դեռահասի: Դեռահասի սպանությունը Հունաստանի պատմության ամենախոշոր անկարգությունների պատճառ էր դարձել: Անկարգությունները շարունակվել էին մոտ երեք շաբաթ: Բողոքներն, ի վերջո, հանգեցրել էին նրան, որ դֆրանից հետո կայացած ընտրություններում իշխող աջ կենտրոնամետ կառավարությունը` Կոնստանտինոս Կարամանլիսի գլխավորությամբ հեռացել էր իշխանությունից:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ոստիկանի դատավարությունն անցել է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, Աթենքից 130 կմ հեռավորության վրա: Ալեքսիս Գրիգորոպուլոսի սպանության գործի երկրորդ անձը Կորկոնեասի ծառայակից Վասիլիս Սարայոտիսն է, ով եւս մեղավոր է ճանաչվել:
Ի դեպ, Ալեքսիս Գրիգորոպուլոսի մայրը ազգությամբ հայ է, իսկ նրանց ընտանիքը սերտ կապեր ուներ տեղի հայ համայնքի հետ:





























