Հոկտեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Բայդուկովի փողոցում գործող «Էդմոն եւ Արտյոմ» ՍՊԸ պատկանող հյուրանոցային համալիրից ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են հրավիրել 9 քաղաքացուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք մարմնավաճառներ են, որոնց պոռնկությամբ զբաղվելուն նպաստել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները` պարբերաբար տրամադրելով հյուրանոցի սենյակները:

Խուզարկությամբ հյուրանոցում հայտնաբերվել են պոռնկագրական բնույթի տեսաֆիլմի սկավառակներ: