Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը արտահայտվել է Գերմանիա Թուրքիայի  քաղաքացիների եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանածների ներգաղթի դեմ: Նրա խոսքով, այդ մարդիկ վատ են ինտեգրվում գերմանական հասարակությանը:  Բավարական քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարը մասնավորապես հայտարարել է. «Այլ մշակութային միջավայրից ներգաղթածները վատ են ինտեգրվում: Դրանից ես եզրակացնում եմ, որ մեզ պետք չեն հավելյալ ներգաղթյալներ այլ մշակութային միջավայրից»:

Գերմանիայի զբաղվածության դաշնային ծառայության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն ուշադրություն է հրավիրել աշխատողների անբավարարության վրա, հավելելով, որ անհրաժեշտ է նոր ներգաղթյալներ հրավիրել:

Հատկանշական է, որ Զեեհոֆերի արտահայտությունները հնչել են, երբ Գերմանիայում էր գտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: