Ռուսաստանի որոշ սուբյեկտների բնակիչներ կարող են այցելել Վրաստան առանց վիզաների: Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ-պրես» գործակալությունը, այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով, այդ սուբյեկտներն են Դաղստանը, Կարաչաեւո-Չերքեսիան, Ինգուշեթիան, Հյուսիսային Օսիան, Կաբարդինո-Բալկարիան եւ Ադիգեյը:
Ըստ Կալանդաձեի, այդ սուբյեկտների բնակիչները կարող են 90 օր առանց վիզայի տեղաշարժվել Վրաստանի տարածքով:
Կալանդաձեն ընդգծել է, թե այդ սուբյեկտների քաղաքացիները որոշ առեւտրային եւ գործարար շահեր ունեն Վրաստանում, մի մասը ցանկանում է կրթություն ստանալ Վրաստանում:
Մեղմացված վիզային ռեժիմը կսկսի գործել երկու շաբաթից:





























