NPL–ի գիտաշխատողները տիեզերական սարքի նավիգացիայի մեթոդ են հայտնաբերել, որը հնարավորություն կտա անկախ միջմոլորակային թռիչքներ իրականացնել։ Հետազոտությունը պատմում է տիեզերական էլեկտրամագնիսկան ճառագման աղբյուրից մինչեւ տիեզերանավ ընկած տարածությունը ռենտգենյան աստղադիտակի միջոցով հաշվելու մեթոդի մասին, հայտնում է Planet-Today–ը։

Այդ մեթոդը գիտնականներին թույլ է տալիս տիեզերանավի կոորդինատները եռաչափ տարածքում պարզել մինչեւ 30 կմ ճշգրտությամբ, սակայն միայն այն դեպքում, եթե տիեզերանավը գտնվում է Նեպտունից մինչեւ մեր մոլորակի ուղեծրի շառավիղ հեռավորության  վրա։

Այդ բացահայտումը հույս է տալիս, որ մոտ ապագայում կկազմակերպվեն միջմոլորակային թռիչքներ կոմպակտ սարքավորումների միջոցով, որոնք հնարավոր կլինի տեղավորել տիեզերանավում տիեզերքում ազատ նավիգացիայի նպատակով։