Հյուսիսային Կորեան առաջին անգամ հայտնել է այնպիսի 3D տպիչի ստեղծման մասին, որը կարող է օգտագործվել կոսմետիկական բժշկության եւ ատամնաբուժության մեջ: Այդ մասին հայտնում է NK News-ը` վկայակոչելով հյուսիսկորեական հեռուստատեսությանը:
«Այս նոր տեխնոլոգիայով մենք կկարողանանք մանրամասն ձեւաններով ոսկրերի բազմաթիվ բեկորներ ձուլել», — հայտնել է Հվան Սոն Հեկը հյուսիսկորեական ատամնաբուժական վարչությունից, տեղեկացնում է Gazeta-ն:





























