Google ընկերությունը բջջային կոնֆերանս-կապի համակարգ է պատենտավորել, որը կվադրակոպտեր է օգտագործում: Տեխնոլոգիան թույլ է տալիս շփվել միանգամից մի քանի օգտատերերի՝ միմյանց էկրաններին տեսնելով եւ տպավորություն ստեղծելով, որ նույն տարածքում են:

Ըստ Dni24-ի, կապն ապահովվում է ոչ մեծ անօդաչու սարքի օգնությամբ, որը տեսախցիկ եւ էկրան ունի: Բջջային ցանցի միջոցով սարքը միանում է համացանցին եւ կապի ուղի ստեղծում:

Ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչների խոսքով՝ այս տեխնոլոգիան թույլ կտա կապ ապահովել ավելի պակաս էներգիայի օգտագործմամբ եւ մանեւրումների, արագության եւ այլ չափորոշիչների մեծացմամբ: Տեխնոլոգիայի գործնական կիրառման հեռանկարների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ըստ մասնագետների՝ ներկայում շուկայում միայն մեկ անօդաչու սարք կա, որը կարող է հաղթահարել այդ խնդիրը: Խոսքը DJI Phantom 4-ի մասին է, որը համակարգչային տեսողության որակյալ համակարգ ունի: