Որոշ պետություններ Իրանի զարգացմանը խոչընդոտելու նպատակով պատրաստ են համագործակցել անգամ սատանի հետ, էլ ուր մնաց, թե Իսրայելի: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը, փոխանցոմ է Irna-ն:
Նրա խոսքով՝ Իրանի ռազմավարական ներուժը որոշ պետությունների հիմնական խնդիրն է, ինչի կապակցությամբ նրանք անում են հնարավոր ամեն բան, որպեսզի խանգարեն Իրանին հասնել իր նպատակին: Զարիֆը նշել է, որ այդ պետությունները փորձում են տարածաշրջանում, մասնավորապես արաբական երկրներում, Իրանի մասին թյուր կարծիք ձեւավորել: «Նրանք օգտագործում են ցանկացած հնարավորություն, որը կարելի է ներկայացնել որպես սպառնալիք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զարմանալի չէ, որ այդ երկրերը փորձել են միավորվել Իսրայելի հետ:
«Այդ երկրները պատրաստ են բանակցություններ վարել անգամ սատանայի հետ»,- ասել է նա:





























