Իրանը պլանավորում է 2 տարվա ընթացքում 25 մլրդ դոլարի պայմանագրեր ստորագրել օտարերկրյա նավթային ընկերությունների հետ: Այս մասին հայտնում է Shana-ն՝ վկայակոչելով Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ալի Քարդորին:
Մի քանի նավթագազային հանքավայրեր կարող են մրցույթի հանվել արդեն առաջիկա տարում:
Իրանի կառավարությունը օգոստոսի սկզբին հաստատել էր նավթային ոլորտում օտարերկրնա ընկերությունների հետ նոր տիպային պայմանագրի նախագիծը: Նավթի արդյունաբերության նախարարությունը յուրաքանչյուր պայմանագիր պոտենցիալ ներդրողների հետ կդիտարկի անհատական կարգով:
Քարդորի խոսքով՝ NIOC-ը հաստատել է 12-13 հանքավայր, որոնք կարող են մրցույթի հանվել ներդրումների ներգրավման առաջին փուլում:





























