ԱՄՆ եւ Հարավային Կորեայի գիտնականները Մեծ պայթյունից հետո Տիեզերքի էվոլյուցիայի նոր տեսական վարկած են առաջադրել, փոխանցում է New Scientist պարբերականը:
Հետազոտության հեղինակների ենթադրությամբ՝ Մեծ պայթյունից հետո Տիեզերքում գոյություն է ունեցել հիպոտեթիկ ռեխեատոն մասնիկը, որը տարաբաժանվել է բազմաթիվ մասերի այն բանից առաջ, երբ դիտարկվող աշխարհն ավելի սառն է դարձել, իսկ նրա երկրաչափությունը՝ հարթ:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ մասնիկների տեսակների քանակը հասնում է հազարավոր տրիլիոնների: Դա, իր հերթին, նշանակում է, որ Տիեզերքում գոյություն ունի Ստանդարտ մոդելի վարկածների նույնքան քանակ, որոնք իրարից տարբերվում են մասնիկների զանգվածով:





























