Ամերիկյան Apple Inc. կորպորացիան պատրաստվում է չորս տարվա ընթացքում առաջին անգամ  MacBook Pro նոթբուքների նորացված շարք ներկայացնել, հայտնում է  Bloomberg-ը:

Նոր նոթբուքներն ավելի բարակ կլինեն, էկրանին կհայտնվի սենսորային գոտի, որի վրա հնարավոր կլինի գործառնական կոճակներ տեղադրել: Նոր  MacBook-ը նաեւ ավելի հզոր գրաֆիկական պրոցեսոր կստանա ավելի փորձառու օգտագործողների համար:   

Ենթադրվում է, որ նոր նոթբուքները ամենայն հավանականությամբ կներկայացվեն սեպտեմբերի  7-ի միջոցառմանը, որտեղ Apple-ը նախատեսել է նոր  iPhone-ի շնորհանդեսը: Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից, նշում է  Bloomberg-ը:

MacBook-ի վաճառքը, ներառյալ Pro շարքը, անցյալ ֆինանսական տարում աճել է   6 տոկոսով: Թարմացված շարքն ուղղված նոթբուքների վաճառքի հետագա ավելացմանը, նշում է գործակալությունը: