Պերսեւսի հոսքից ասուպային անձրեւը օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը կմոտենա իր առավելագույն նիշին, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Այս տարի օգոստոսյան աստղաթափը հատկապես հիշվող կլինի: Գիտնականների կանխատեսումներով՝ ասուպային հոսքը սովորականից 1,5-2 անգամ ավելի ուժեղ կլինի: Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը թափվող աստղերի քանակը կարող է հասնել ժամում 200-ի, սովորական 80-ի փոխարեն: Մասնագետների պարզաբանմամբ՝ դրա պատճառն այն է, որ Երկիրը կբախվի Սվիֆտ գիսաստղի պոչի մեծ թվով մասնիկների հետ: