Կառավարությունը 3 տարով երկարաձգել է Ucom ընկերությունից ընդլայնված ներդրումային ծրագրից ԱԱՀ-ի գանձումը 4G/LTE ցանցի ստեղծման եւ 2G/3G ցանցի ամրապնդման համար:
Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 11-ին կայացած Կառավարության նիստում:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ընկերությունը հիմնական ծրագրից արդեն ԱԱՀ-ի վճարման տարկետում է ստացել մի քանի ամիս առաջ: Այս որոշումը տարկետումը տարածում է նաեւ լրացուցիչ սարքավորումների գնման վրա: Ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը պետք է կազմի մոտ 18.3 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում պլանավորվում է 2016-ին ստեղծել մոտ 340 աշխատատեղ 310 հազար դրամ միջին աշխատավարձով:





























