Մոսկվայի հարավ–արեւելքում անհայտ անձը դանակով սպանել է 2 մարդու եւ վիրավորել եւս մեկին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը։

«Ռյազանսկի փողոցի համար 46 տան մոտ անհայտ անձը դանակով վիրավորել է 3 տղամարդու, որի հետեւանքով նրանցից երկուսը մահացել են, մեկն էլ՝ հոսպիտալացվել»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։