Չնայած, որ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները ակտիվորեն գովում էր թուրքական դիվանագիտությունը, Թուրքիայում նա հայտարարել է, թե Ֆրանսիան չի փոխի իր կոշտ դիրքորոշումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում:

«Ոչ»,- ասել է Քուշները՝ պատասխանելով հարցին, թե կփոխի՞, արդյոք, իր երկօրյա այցը Ֆրանսիայի դիրքորոշումը, գրում է թուրքական Today՜s Zaman-ը:

«Մենք ցանկանում ենք, որ բանակցային բոլոր կետերը բացվեն մեկը մյուսի հետեւից: Այդ գործընթացը պետք է բնականորեն ընթանա»,- ասել է Քուշները, ով երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում: