Aries Security ընկերությունից անվտանգության ոլորտի փորձագետները հայտնել են, որ ծայրաստիճան վտանգավոր է օգտագործել կեղծված հաղորդալարերը: 

Նրանք պարզել են, որ կեղծված USB հաղորդալարերի օգնությամբ ցանցահենները կարող են զոհի սմարթֆոնից ցանկացած տեղեկություն գողանալ: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ օգտագործողը իր սարքի պատկերը հանում է հեռուստացույցի կամ անձնական համակարգչի վրա: 

Հարձակման նոր մեթոդը Video jacking անվանումն է ստացել, հայտնում է Life-ը: Դրա էությունն այն է, որ լիցքավորիչը սմարթֆոնին միացնելու ժամանակ լրտեսական սարքը կիսում է էկրանի պատկերը եւ ձայնագրում է տեղի ունեցող ամեն ինչ: Դրանք կարող են լինել գաղտնաբառեր, պին-կոդեր, հաշվեհամարներ եւ շատ այլ բաներ: 

Փորձագետները նշել են, որ խոցելիությունն առկա է Android-սմարթֆոնների մեծամասնության վրա: Բացի ադ, էկրանից տեղեկություններ հնարավոր է ձայնագրել նաեւ   Apple ընկերության սարքերի վրա: