Խնձոր հավաքող ռոբոտ են ստեղծել, որի սերիական արտադրությունը ծրագրվում է մոտ ապագայում: Այս մասին գրում է Hi-News.ru-ն:

Այն մշակել է Abudant Robotics Inc. ընկերությունը: Ռոբոտն առայժմ անուն չունի: Այն կարող է վայրկյանում մեկ խնձոր քաղել՝ ծառից ծառ շարժվելով եւ չտրորելով պտուղները:

Ծրագրվում է, որ ապագայում ռոբոտը կկարողանա ճանաչել եւ նշել հիվանդացած խնձորենիները: