2016 թվականի սկզբից Իրանից Թուրքիա գազի մատակարարումը 518 մլն խմ է կազմել, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է 2015 թվականի համապատասխան ցուցանիշը, հայտնում է Mehr-ը:
Նշվում է, որ նման արդյունքների հաջողվել է հասնել Հարավային Պարս հանքավայրից արդյունահանման ծավալների ավելացման, ինչպես նաեւ իրանական ղեկավարության` բնական գազի մեծ ծավալներ տրամադրելու հնարավորությունների ֆոնին:
Այսպիսով` Իրանը երկրորդ տեղն է զբաղեցրել Թուրքիային գազ մատակարարողների թվում` գերազանցելով Ադրբեջանին եւ զիջելով Ռուսաստանին:





























