Սաուդյան Արաբիայի ծովային պարեկային ծառայությունը թագավորության ջրային տարածքներին սահմանակից գոտում գտնվող իրանական չորս ձկնորսական նավ է կանգնեցրել:

Բուշիրում ծովային սահմանապահների հրամանատար Ամին Խոսրավին հաղորդել է, որ նավերի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Նա նշել է, որ Բուշիր նահանգից որոշ ձկնորսներ, դուրս գալով Պարսից ծոց, պատահաբար հայտնվում են այլ պետությունների ջրերում եւ ձերբակալվում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ սաուդյան կողմից դեռեւս մեկնաբանություններ չեն հնչել: