Պերուի նախագահ Ալան Գարսիան հիվանդանոց այցելության ընթացքում երկու անգամ ապտակել է 27-ամյա պերուացի Էմիլիո Լեոնին, որը համարձակվել էր նրան կաշառակեր անվանել:

Գարսիան վերելակի մոտ է եղել, երբ նրան է մոտեցել մի երիտասարդ ու նրան կաշառակեր անվանել:  Ի պատասխան, նախագահն ապտակ է հասցրել ձախ ձեռքով:

Միջադեպը, սակայն, այդքանով չի ավարտվել: Լեոնը հետապնդել է նախագահին եւ բղավել. «Ախ, դուք այդպես եք հասկանում խոսքի ազատությունը», ի պատասխան եւս մեկ ապտակ ստանալով երկրի ղեկավարից:

Միայն նախագահի թիկնազորի ուժային միջամտությունից հետո Լեոնը դադարել է հետապնդել Գարսիային:

Սա առաջին դեպքը չէ, երբ Գարսիան նման վիճակում է  հայտնվում: 2004 թվականին նա ոտքով հրել էր հաշմանդամի սայլակը՝, որից հետո ստիպված ր եղել մեծ փոխհատուցում վճարել իր արարքի համար:

Իսկ 2001-ին աքացի էր տվել պերուացի լրագրողուհուն, ով իր լուսանկարչական սարքով խանգարում էր Գարսիայի ելույթին: