Google ընկերությունը սկսել է ավելի կատարյալ օպերացիոն համակարգ մշակել, որն ապագայում կփոխարինի Android-ին եւ Chrome OS-ին: Այս մասին հայտնում է The Next Web-ը:

Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հայտնել նոր օպերացիոն համակարգի աշխատանքների մեկնարկի մասին, սակայն առաջին մանրամասներն ու տեխնիկական նկարագիրն արդեն հրապարակվել են ծրագրավորողների GitHub կայքում: Համակարգը ստացել է Fuchsia անվանումը եւ աշխատելու է Magenta եւ Linux բազայով:

Բացի այդ, Magenta-ն համակարգին թույլ կտա ավելի արդյունավետ համագործակցել առավել տարածված ինտերնետ պլատֆորմների, այդ թվում՝ FreeRTOS-ի եւ ThreadX-ի հետ: