Մի խումբ երիտասարդ իտալացի ձեռներեցներ ստեղծել են արբանյակային տվյալներ հավաքող Leaf Space ստարտափը, հայտնում է l’Espresso-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ երիտասարդները սովորել են Միլանի պոլիտեխնիկական դպրոցում:

Ծրագիրը տասնյակ արբանյակներից Երկրին հասնող տվյալները փոխանցում է թվային պլատֆորմի վրա: Դրա կիրառման տարբերակներից մեկը Google քարտեզի արագ թարմացումն է եւ ցամաքում եւ ծովում տրանսպորտի հոսքի կառավարումը: