Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Սինդի Սին Լյու-Կաոն Microsoft Research-ի ստորաբաժանման հետ դաջվածք է ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է կառավարել բջջային սարքերը: Գյուտի աշխատանքի տեսագրությունը հրապարակվել է Vimeo-ում:
Մաշկին ոսկեգույն հատուկ կիսահաղորդիչներ փակցնելուց հետո անսովոր դաջվածքի տերը կկարողանա արգելափակել եւ արգելաբացել սմարթֆոնի էկրանը, տեղեկություններ հավաքել մարմնի ջերմաստիճանի եւ կենսական այլ ցուցանիշների մասին, ինչպես նաեւ սարքերից տեղեկացումներ ստանալ, իսկ հեռանկարում նաեւ խանութներում վճարել անկոնտակտ տերմինալների օգնությամբ, հայտնում է Lenta-ն:





























