Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Washington Post-ին տված հարցազրույցում պատմել է, որ ընդունում է երկու սխալ, որ թույլ է տվել իր կառավարման ընթացքում, հայտնում է    Gazeta-ն:

Դրանցից առաջինը Apple Maps քարտեզներով հավելվածի թողարկումն է, որը ժամանակին քննադատվել է բոլորի կողմից: Երկրորդ սխալը, Քուկի կարծիքով, եղել է Ջոն Բրոուվետին մանրածախ առեւտրի գծով  Apple-ի ղեկավարի պաշտոնում նշանակելն է:  

«Նա չներգրավվեց մեր գաղափարախոսական միջավայր, ահա թե ինչպես կնկարագրեի դա:   Մենք երկար խոսեցինք նրա հետ եւ որոշեցինք աշխատանքի ընդունել, բայց պարզվեց` դա սխալ էր», — նշել է Քուկը:

Միաժամանակ Բրոուվետն Apple-ում աշխատանքից ազատվելուց հետո պատմել է, որ աշխատանքից հեռանալը «իր կյանքի լավագույն պահն է դարձել»:

Թիմ Քուկը նաեւ պատմել է, որ շատ բարդ է նման հսկայական կորպորացիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը: Մասնավորապես, նա խոստովանել է, որ շատ միայնակ է: