Ամերիկյան Apple կորպորացիան iPad-ի նոր տարբերակը կարող է ներկայացնել 2017 թվականին: Այս մասին հաղորդում է Macrumors-ը՝ վկայակոչելով KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կոուին:
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ վերլուծաբանը հայտարարել է, որ Apple-ը միանգամից երեք նոր պլանշետ է պատրաստում. iPad Pro 2-ը՝ 12.9 մատնաչափ էկրանով, iPad Pro-ն՝ 10.5 մատնաչափ էկրանով եւ երրորդ՝ բյուջետային տարբերակը: Կոուն պնդում է, որ այդ կերպ Apple-ը ցանկանում է զբաղեցնել կրթական հատվածի համար նախատեսված սարքերի դիրքը:
Միաժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ ընկերությունն այլեւս չի զարգացնի Mini շարքը՝ ցածր պահանջարկի պատճառով:
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Apple-ը կներկայացնի MacBook Pro շարքի թարմացված տարբերակը, իսկ MacBook Air-ը, 2017 թվականի նմուշի դյուրակիր համակարգչի ներկայացումից հետո, կարող է դադարեցվել:





























