Չինաստանն անցյալ գիշեր բարեհաջող կերպով գործարկել է քվանտային հաղորդակցման համար աշխարհում առաջին փորձնական արբանյակը։ Այս մասին հայտնում է South China Morning Post–ը։
«Մո Ցզի» սարքը, որն այդպես է կոչվել հայտնի չինացի փիլիսոփայի անունով, ուղեծիր է հանվել «Չանչժեն-2D» հրթիռ–կրիչի օգնությամբ։ Հրթիռը գործարկվել է Պեկինի ժամանակով ժամը 01։40–ին Գոբի անապատի Ցզյուցյուան տիեզերակայանից։
Թերթի տեղեկություններով՝ առաքելության հիմնական նպատակն է տեղեկության քվանտային փոխանակում իրականացնելն ու Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ կապի ալիք հաստատելը, որն անխոցել կլինի հաքերների համար։





























