Գերմանական Der Spiegel ամսագիրը հայտնել է, որ աստղագետները կարծր եւ, հնարավոր է, Երկրին նման էկզոմոլորակ են հայտնաբերել Արեւին ամենամոտ Պրոկսիմա Ցենտավրա էկզոմոլորակի բնակության գոտում:
«Առայժմ անանուն, երեւում է` երկրանման մոլորակը պտտվում է Պրոկսիմա Ցենտավրայի շուրջն այնպիսի հեռավորության վրա, որը թույլ է տալիս մակերեւույթին հեղուկ ջուր ունենալ», — ասված է հոդվածում:
Հոդվածում հաղորդվում է, որ բացահայտումն արվել է Չիլիում Լա Սիլլիա աստղադիտարանի աստղադիտակով: Վկայակոչելով անանուն աստղագետին, հոդվածում պնդում են, որ գիտնականները գյուտի մասին պաշտոնապես կհայտարարեն օգոստոսի վերջին: Եվրոպական հարավային աստղադիտարանից չեն հաստատել եւ չեն հերքել այդ հաղորդագրությունը:
«Մենք զարմացած ենք ամսագրում նման հոդվածի հրապարակումից եւ մեզ հայտնի չէ դրա աղբյուրը», — հայտնել է ESO-ի ներկայացուցիչ Ռիչարդ Հուկը Space.com պորտալին: Պրոկսիմա Ցենտավրան Արեւին ամենամոտ մոլորակն է` կարմիր թզուկ, որը գտնվում է նրանից 4,25 լուսային տարվա հեռավորության վրա: Ներկայումս աստղագետները հաստատել են Արեւային համակարգի սահմաններից դուրս 3200 էկզոմոլորակների բացահայտումը, հայտնում է Gazeta-ն:





























