Beeline-ն անցկացնում է ակցիա «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդների համար: Մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը «Ռուսաստանյան 20» ծառայության բաժանորդները  հնարավորություն կստանան 1000 դրամ ամսավճարի դիմաց 30 օրվա ընթացքում կատարել զանգեր դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցեր 20 դրամ/րոպե սակագնով: 

«Ռուսաստանյան» ծառայությունը մեծ տարածում ունի մեր հաճախորդների շրջանում, եւ օրինաչափ է, որ մենք ստանում ենք բազմաթիվ դրական արձագանքներ ու առաջարկներ այն բարելավելու ուղղությամբ: Ամենատարածված առաջարկը վերաբերում էր բաժանորդներին դեպի Ռուսաստանի բոլոր համարներ զանգելու հնարավորություն ընձեռելուն: Ձգտելով ծառայություններն առավելագույնս հասկանալի եւ պարզ դարձնել` Beeline-ն իր բոլոր բաժանորդներին նման հնարավորություն է ընձեռում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով 0050# USSD-հրահանգը: Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Ժամկետի ավարտից հետո բաժանորդի հաշվեկշռին բավականաչափ գումար լինելու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով կերկարաձգվի եւս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայությունը` հավաքելով 0051# հրահանգը։

Հիշեցնենք, որ նախքան ակցիայի մեկնարկը «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն էր ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր միայն դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: