Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին ներառվել է քաղաքի զբոսաշրջային շրջայցի պաշտոնական ծրագրում: Այս մասին գրում է Nouvelles d’Armenie-ն: Եկեղեցին գտնվում է Արգենտինայի մայրաքաղաքի Պալերմո շրջանում:

Քաղաքով շրջայցի պաշտոնական ծրագրով զբոսաշրջիկները կարող են տեսնել ճարտարապետական հուշարձաններ, թատրոններ, թանգարաններ, ինչպես նաեւ հայկական եկեղեցին:

«Ճանաչի՛ր Բուենոս Այրեսը» ծրագիրը կազմողները հայկական եկեղեցին ներառել են՝ ցանկանալով ընդգծել քաղաքի հայ համայնքի կարեւորությունը: