Ամերիկյան «Փոթորիկ անապատում» գործողությունից առաջ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմն «իր ամենալուրջ սխալն էր»: Այս մասին հայտարարել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին:

Իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) ընթացքում նա եղել է Իրանի Մեջլիսի նախագահը, իսկ Իրաքի կողմից Քուվեյթի բռնազավթման ժամանակ՝ Իրանի նախագահը: Տպագրության պատրաստվող «Տոկունություն եւ հաղթանակ» գրքում, որից երեքշաբթի հատվածներ է հրապարակել «Ջոմհուրիե էսլամի» թերթը, Ռաֆսանջանին ներկայացնում է 1991 թվականի հունվարին այն ժամանակ լիբանանցի քաղաքական գործիչ, Լիբանանի նախկին վարչապետ Աբդել Սալամի հետ հանդիպման իր հիշողությունները:

Պաշտոնական բանակցությունների ընթացքում նա (Ջելուդը), ինչպես ակնկալվում էր, խոսակցություն սկսեց հակաիմպերիալիստական պայքարում ջանքերի միավորման, մուսուլմանական աշխարհի իշխանությունների եւ ժողովուրդների միասնականության մասին: Սակայն պաշտոնական մասի ավարտից հետո խնդրեց առանձնազրույց անցկացնել՝ դեմ առ դեմ, ոչ արձանագրային: Լիբանանի նախկին վարչապետն այդ զրույցի ընթացքում համոզվածություն հայտնեց, որ Սադամի անզիջում լինելը, Քուվեյթի տարածքի օկուպացումից հրաժարվել չցանկանալը կհանգեցնի մասշտաբային պատերազմի, որի մեջ կներքաշվեն մեծ թվով իսլամական երկրներ, մասնավորապես Եգիպտոսը եւ Սիրիան, հնարավոր է նաեւ Իսրայելը: Ջելուդն ասաց, որ Սադամ Հուսեյնն իրեն խնդրել է միջնորդի դերում հանդես գալ եւ նպաստել Իրանի եւ Իրաքի հարաբերությունների կարգավորմանը՝ իմպերիալիստական սպառնալիքի դեմ միավորվելու նպատակով: Իրաքի բռնապետը խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմը եղել է «իր կյանքի ամենախոշոր սխալը» հավաստիացրեց լիբանանցի քաղաքական գործիչը:

Ես նրան ասացի, որ եթե Սադամը չի խորամանկում եւ իսկապես Իրանի հետ մտերմություն է փնտրում, թող ազատի Իրաքի կողմից գերեվարված բոլոր իրանցիներին եւ Թեհրանին հանձնի  Իրաքում արմատավորված եւ Իրանի դեմ պայքարող Մոջահեդների կազմակերպության ծայրահեղականներին»,- գրել է Ռաֆսանջանին:

Այս պատմությունը հետագա շարունակություն չունեցավ, քանի որ հաջորդ օրը ԱՄՆ-ը սկսեց «Փոթորիկ անապատում» գործողությունը, որի արդյունքը դարձավ Քուվեյթի ազատագրումը եւ Իրաքի հետագա միջազգային մեկուսացումը: