Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների շուրջ 80%-ը լուրջ սպառնալիքի տակ է՝ նոր վտանգավոր պոտենցիալ խոցելիության պատճառով: Այս մասին հաղորդում են Lookout ընկերության անվտանգության գծով մասնագետները:

Փորձագետների խոսքով՝ խոցելիությունը չարագործներին հնարավորություն է ընձեռում օգտատերերի տվյալները ձեռք բերել:

Ըստ Gazeta-ի՝ վտանգի կարող են ենթարկվել շուրջ 1.4 մլրդ սարքեր: Խոցելի են հատկապես Android 4.4 KitKat-ով կառավարվող սարքերը: Դրա օգնությամբ խարդախները, օրինակ, կարող են DoS հարձակում իրականացնել:

Սպառնալիքից կարող է ազատել միայն Android 6 զանգվածային թարմացումը կամ Android 7 տարբերակի տեղադրումը: