Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Իսպանիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

«Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Իսպանիայի հետ համագործակցությանը, եւ դրա վառ ապացույցն այս տարվա օգոստոսին Մադրիդում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացման փաստն է»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Հայաստանում՝ «նպաստելով մեր երկու բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների օրինաչափ զարգացմանն ու ընդլայնմանը՝ հանուն հայ եւ իսպանացի ժողովուրդների բարօրության»:

Հայաստանի նախագահը խաղաղություն, առաջընթաց եւ բարեկեցություն է մաղթել Իսպանիայի բարեկամական ժողովրդին: