2010 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ, Ռուսաստանում հավաքվել է 60,69 մլն տոննա հացահատիկ, ինչը 33,2 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշից: Վկայակոչելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարաության տվյալներն` այս մասին հաղոդում է Reuters գործակալությունը:
Մանավորապես հավաքվել է 40,78 տոննա ցորեն, ինչը 16,6 մլն-ով քիչ է նախորդ տարվանից, իսկ գարին 8,4 մլն տոննա է եղել, ինչը 9,6 մլն-ով քիչ է անցած տարվա ցուցանիշից:
Անբնական տաքության պատճառով հացահատիկի բերքն այս տարի նվազել է մինչեւ 60-65 մլն տոննայի, նախօրոք հայտարարված 97 մլն-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանը հայտարարեց հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելք կիրառելու մասին, սակայն սեպտեմբերին մասնակիորեն այն չեղյալ համարեց:





























