Իրանի Համադան օդանավակայանից օդ բարձրացած ռուսական Սու-34 օդանավերը Սիրիայի Դեյր Զոր նահանգում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Օգոստոսի 17-ին ռուսական Սու-34 ռմբակոծիչները Սիրիայի Դեյր Զոր նահանգում խմբային ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների րա: Ինքնաթիռները կրել են ՕՖԱԲ-500 բեկորա-ֆուգասային ռումբերի ռազմական առավելագույն ծանրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավիահարվածների հետեւանքով ոչնչացվել են հրամանատարական երկու կետեր եւ ԻՊ-ի գրոհայինների մարզումների խոշոր դաշտային ճամբարներ, վնասազերծվել է 150 գրոհային, որոնց թվում եղել են օտարերկրյա վարձկաններ:





























